Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿԱՍԵՑ ԵՄ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ

Հունիս 16,2010 00:00

\"\"

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հունիսի 10-ին հայտարարությամբ ողջունեց, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում «տեղ են գտել որոշ դրական փոփոխություններ, որոնք համահունչ են ԵԽ-ի, քաղաքացիական հասարակության եւ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի առաջարկներին»: Մինչդեռ վերջինս՝ Դունյա Միյաթովիչը, ըստ ԵԱՀԿ կայքէջի՝ երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է, թե արված փոփոխությունները չեն նպաստել հեռարձակման բազմակարծությանը, եւ հաշվի չեն առնվել այն առաջարկները, որոնք ունեն կարեւոր նշանակություն՝ թվային հեռարձակման հարթ անցման համար: Միյաթովիչը թվարկել է օրենքի թերությունները՝ հեռարձակող ալիքների սահմանափակություն, հստակ կանոնների բացակայություն արբանյակային, բջջային եւ օնլայն հեռարձակման արտոնագրման համար, հեռարձակման բոլոր ձեւերի արտոնագրումը ՀՌԱՀ-ին վերապահելը, իշխանություններին հնարավորություն ընձեռելը՝ դատարանի միջոցով դադարեցնել հեռարձակումը օրենքի այնպիսի դրույթների հիման վրա, որոնք պարունակում են ԶԼՄ-ների ազատության անպատեհ սահմանափակումներ եւ այլն: ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը նաեւ նշել է. «Նոր տեխնոլոգիաները, այդ թվում՝ թվային հեռարձակումը, պետք է կառավարությունների կողմից օգտագործվեն՝ ամրապնդելու լրատվամիջոցների բազմակարծությունը»:

Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել