Գիտնականներն արձանագրել են նոր առաջընթաց շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարում: Կարմիր գինու եւ կանաչ թեյի մեջ առկա հակաօքսիդանտներն ստեղծում են համակցված «էֆեկտ», որը քայքայում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման համար անհրաժեշտ բջջային-ազդանշանային ուղին: Ճեղքելով այս ուղին՝ հակաօքսիդանտները կարող են դանդաղեցնել կամ լիովին կանխել քաղցկեղի զարգացումը: Մկների վրա կատարված փորձագիտական ուսումնասիրությունները թույլ են տալիս ակնկալել նոր հաղթանակներ քաղցկեղի դեմ պայքարում: