Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՂԴԱԴՈՒՄ ԲԱՆԿ ԹԱԼԱՆԵԼՈՒ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎԵԼ

Հունիս 15,2010 00:00

Բաղդադում գրոհայինները, որոնք իրաքյան բանակի զինվորականների հագուստներ են կրել, փորձել են գրոհով վերցնել երկրի Կենտրոնական բանկի շենքը: Զինված մարդիկ ցանկացել են ներխուժել բանկի տարածք՝ շենքի երկու մուտքերով, բայց Իրաքի անվտանգության ուժերի կողմից կատաղի դիմադրություն ցուցաբերելու արդյունքում գրոհայիններին այդպես էլ չի հաջողվել կողոպուտն ավարտին հասցնել: Բանկի անվտանգության ծառայությունը երեք ժամ շարունակ պաշտպանվել է՝ կասեցնելով կողոպուտը: Հարձակման անհաջող փորձից հետո մահապարտ-հարձակվողներից մի քանիսը գործի են դրել իրենց «շահիդի գոտիները»: BBC-ի մատուցմամբ, միջադեպի արդյունքում ամենաքիչը 25 մարդ է զոհվել: Իրաքի իշխանությունների կարծիքով, հարձակման թիկունքում կանգնել է «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցը: Բանկի վրա կատարված հարձակումից մի քանի ժամ առաջ շենքից ոչ շատ հեռու պայթյունների մի շարք էր եղել: Նախ պայթել էր մոտակայքում գտնվող էլեկտրական շարժիչը, հետո Կենտրոնական բանկի մոտ կայանված մի ավտոմեքենա: Իրաքի ֆինանսական գլխավոր գերատեսչության վրա կատարված հարձակումը ամրապնդել է իշխանությունների ունեցած այն մտավախությունը, թե ապստամբները փորձում են օգտվել մարտի 7-ին Իրաքում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամից եւ մտադիր են արհեստականորեն նվազեցնել ազգային արժեթղթերից ստացվող եկամուտները: Բանն այն է, որ հարձակման ենթարկված Կենտրոնական բանկում են պահվել Իրաքի ոսկե դեպոզիտներն ու ամերիկյան եւ իրաքյան արժույթները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել