Լրահոս
Օրվա լրահոսը

Գրոհայինները իսրայելցի զինվորական են գնդակահարել

Հունիս 15,2010 00:00

\"\"Իսրայելցի մի ոստիկան է սպանվել եւ երկուսը վիրավորվել են Հորդանան գետի արեւմտյան ափում գտնվող Խեւրոն քաղաքի մոտ՝ գրոհայինների կողմից կազմակերպված հարձակման արդյունքում: «Newsru-Israel»-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իսրայելցի ոստիկանության պարեկները պաղեստինցի գրոհայինների լարած ծուղակն են ընկել: Միջադեպից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել իսրայելական բանակի խոշոր ուժեր եւ սահմանապահ ոստիկաններ, որոնք «սանրել» են Խեւրոնի սարալանջի ողջ տեղանքը՝ Դուրա, Ալ-Ֆավար, Խիրբետ Սումիա եւ մի քանի այլ գյուղեր, պաղեստինցի գրոհայիններին ի հայտ բերելու նպատակով:
Պաղեստինյան որեւէ խմբավորում առայժմ չի ստանձնել տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը: Այդուհանդերձ, ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ֆաուզի Բարխումը շեշտել է, թե ահաբեկչական այդ ակտը որոշակի իմաստով թեստ է եղել Իսրայելի անվտանգության զորքերի համար, որից պարզ է դարձել, որ ո՛չ իսրայելյան անվտանգության ուժերը, ո՛չ պաղեստինյան ոստիկանությունը չեն կարողանում դիմակայել գրոհայիններին՝ իրականացնելու նոր «հերոսական արարքներ»: Համանման գնահատականներ պարունակող հայտարարություն է տարածել նաեւ «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել