Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՐՏՔԵՐԻ՞ ՊԱՏՃԱՌՈՎ

Հունիս 15,2010 00:00

Հունիսի 10-ի առավոտյան Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորամասի սանիտարական մեքենայով Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել Վրաստանի հետ սահմանը հսկող ստորաբաժանման զինվոր, Լոռու մարզի Գուգարք գյուղի 19-ամյա բնակիչ Վալերի Ալեքսանդրի Շոնովի դին: Շոնովն ազգությամբ հույն էր: Մեր տեղեկություններով՝ նա ինքնասպան է եղել ծառայակից ընկերոջ հետ զորամասից Վրաստանի սահմանագոտի հերթապահության մեկնելու ճանապարհին, իրեն ամրակցված զենքով գլխին կրակելու միջոցով: Վալերին ինքնասպանությունից առաջ նամակ է թողել, ուր հայտնել է, որ ծառայակից ընկերն իր ինքնասպանության գործում մեղավոր չէ: Այդ նամակում զինվորը նաեւ տեղեկացրել է Նոյեմբերյանի տարածաշրջանի խանութներում ունեցած իր պարտքերի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել