Հունիսի 15-20-ը ՀԹԳՄ նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կանցկացվի Թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի համաշխարհային հերթական կոնգրեսը: Երեւան կժամանեն աշխարհի 30 երկրներից մոտ 65 անվանի թատերագետներ, որոնք ոչ միայն քննարկելու են ժամանակակից համաշխարհային թատրոնին վերաբերող խնդիրներ, այլեւ Հայաստանի թատրոնների առավել հաջողված ներկայացումները դիտելով՝ փորձելու են գնահատական տալ հայ ժամանակակից թատրոնին եւ ապա վերադառնալուց հետո այդ թեմայով վերլուծական հոդված են տպագրելու իրենց երկրի որեւէ հայտնի հանդեսում կամ թերթում: