ՀՀ ոստիկանությունից «Առավոտին» տեղեկացրին, որ 3 օր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւոր, ՌԴ քաղաքացի, 1988թ. ծնված Արման Գ.-ն թռիչքի ընթացքում օդանավի սրահում մոտ 25-30 րոպե ՌԴ քաղաքացի, 1967 թ. ծնված Համլետ Թ.-ի հետ վիճաբանել է, հայհոյել, բռունցքներով եւ գլխով հարվածել է նրան՝ քթի մասում պատճառելով վնասվածք: Համլետ Թ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Արման Գ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման ենթարկվելուց հետո հերթապահ մասում մոտ 30 րոպե հայհոյել է ոստիկաններին: