Հունիսի 12-ին ավտոպատահար է տեղի ունեցել Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ի վրա: Դեռեւս չպարզված հանգամանքներում, շինարարական դյուրավառ նյութերով բեռնված «Ֆորդ-տրանզիտ» մակնիշի 06 ՍՕ 602 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը 59-ամյա Ա. Պետրոսյանն է) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: Պատահարի հետեւանքով 32-ամյա ուղեւորը՝ Արտյոմ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց: