Մարդու իրավունքների պաշտպանը նախորդ շաբաթ հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերի հետ: Ըստ Պաշտպանի աշխատակազմին ներկայացված տեղեկատվության, իրավապահ մարմինների կողմից հարուցված են քրեական գործեր եւ իրականացվում է նախաքննություն: Պաշտպանը հույս է հայտնում, որ կիրականացվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ նշված դեպքերի օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննության համար, ինչպես նաեւ հանգամանորեն կքննարկվի ինքնասպանության հասցնելու վարկածը:
Պաշտպանը կոչ է անում ՀՀ արդարադատության նախարարությանը՝ միջոցներ ձեռնարկել ինքնավնասման, ագրեսիվության եւ կոնֆլիկտայնության ռիսկային խմբերում ընդգրկված անձանց նկատմամբ հսկողությունը ուժեղացնելու, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական աշխատանքների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: