Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՅԱՆ ՔԱՂՑԿԵՂԸ՝ 1-ԻՆ ՏԵՂՈՒՄ

Հունիս 15,2010 00:00

«Հղի կանանց խորհուրդ ենք տալիս առողջ ապրելակերպ. չծխել, չխմել, արեւի լոգանք չընդունել, քանի որ քաղցկեղածին նյութերը կարող են ընկերքի միջոցով հասնել պտղին»,- պատասխանելով  «Առավոտի» հարցին՝ քաղցկեղը ժառանգակա՞ն է, թե՞ սխալ ապրելակերպի հետեւանք, ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը: Ըստ նրա, մեր երկրում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 80-100 նոր դեպք: Երեկ Գ. Բադալյանն այդ թեմայով ասուլիս էր հրավիրել: Ըստ բժշկի, չարորակ ուռուցքներից ամենից շատ տարածված է արյան քաղցկեղը՝ լեյկեմիան, ապա լիմֆոմաները՝ ավշային համակարգի ուռուցքները: Պարոն Բադալյանի խոսքերով, երեխաների մոտ մանկական քաղցկեղի դեպքերը նույնպես աճում են, սակայն վիճակն այդքան տագնապալի չէ: Փոխարենը մեր երկիրը սարքավորումների առումով շատ ետ է մնում. «Պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել մանկական ուռուցքաբանությանը, զարգացած երկրներից մենք շատ հետ ենք մնում: Որքան վաղ շրջանում հիվանդությունը ախտորոշենք՝ այնքան բուժելը հեշտ ու արդյունավետ կլինի»: Պարոն Բադալյանը պատմեց, թե ինչպես են, օրինակ՝ Անգլիայում կնոջ արգանդի մեջ պտղին քաղցկեղ ախտորոշել, ապա կեսարյան հատումով երեխային հանել են, ուռուցքը վիրահատել եւ պտղին նորից տեղը դրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել