Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒՐՋ ՉԵՆ ՎԵՐԱԲԵՐԵԼ

Հունիս 15,2010 00:00

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի կանխատեսմամբ, նախորդ տարվա համեմատ այս տարի շինարարության ոլորտում մոտ 12-15% աճ կարձանագրվի. «Բավականին աշխուժություն կա  ներդրումների առումով: Այժմ բանակցություններ ենք վարում Երեւանում մոտ 10 միլիոն մասնավոր ներդրումների համար, մոտ 20 միլիոն ներդրում էլ նախատեսվում է Սյունիքի եւ Կոտայքի մարզերում: Նախորդ տարվա համեմատ այս տարի աճ կա նաեւ ներդրումների առումով»:
 Այս տարի աղետի գոտում 1624 ընտանիք կունենա նոր բնակարան, 1056 ընտանիք՝ միայն Գյումրիում, Լոռու մարզի գյուղական բնակավայրերում՝ 306, Սպիտակում՝ 220, Ստեփանավանում՝ 42: Պարոն Վարդանյանի խոսքով՝ Գյումրիի Անի եւ Մուշ թաղամասերում նախատեսվում է կառուցել 59 շենք՝ 3030 բնակարանով: Դրանցից 22-ը՝ 1056 բնակարանով, այս ամսվա վերջին կհանձնվի շահագործման, մնացած 37-ի շինարարությունն ընթացքի մեջ է: Ըստ նախարարի՝ Սպիտակում կառուցվում է նոր թաղամաս, արդեն պատրաստ են 2 եւ 3 սենյականոց 220 տներ, որոնք շահագործման կհանձնվեն հուլիսի 15-ին: Նախարարի խոսքով, աղետի գոտու շինարարության ծրագիրը նախատեսել են ավարտել հաջորդ տարի: Լոռու մարզի 24 գյուղերում, Սպիտակում ու Շիրակի մարզի 11 գյուղերում իրականացվող բնակարանաշինության ծրագրի ընդհանուր արժեքն է մոտ 26 միլիարդ դրամ, իսկ Գյումրիում՝ մոտ 39 միլիարդ դրամ: Նախարարը նաեւ անկեղծացավ. «Աղետի գոտու բնակարանաշինությանը եթե նախորդ տարի լուրջ վերաբերվեինք, թերություններ չէին լինի, մենք վերանայել ենք մեր աշխատանքային գործունեությունը»:
Վարդան Վարդանյանը նաեւ տեղեկացրեց, որ աղետի գոտում շինարարություն իրականացնող «Գլենդել Հիլզի» կազմը իր հանձնարարականով փոփոխվել է. աշխատանքից ազատվել են իրենց գործը թերի կատարած մեծ թվով մասնագետներ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել