Մեկ տարվա ընթացքում բրիտանական սոցիալական աշխատողները ծնողներից վերցրել են 6-12 տարեկան 7 երեխաների, ովքեր ճարպակալման ամենավերջին փուլում էին: Իշխանությունները ստիպված էին կտրուկ միջոցների դիմել, քանի որ քաշի ավելցուկը վտանգում է երեխաների կյանքը: Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր 4-րդ բնակիչ տառապում է ճարպակալմամբ:
Մասնագետներին առավելապես անհանգստացնում է ճարպակալման ծավալների աճը երեխաների շրջանում: Եթե ճարպակալման համաճարակի աճի տեմպերը նույնը մնան, ապա 2012թ. ճարպակալմամբ տառապող երեխաների թիվը կհասնի 1 միլիոնի: