Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ԱՆԿԱՐԱՅԻՑ

Հունիս 12,2010 00:00

\"\"Հունիսի 10-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ ընդունված պատժամիջոցներին դեմ էին քվեարկել միայն Թուրքիան եւ Բրազիլիան, որոնք կոչ էին արել միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթել դիվանագիտական ճանապարհով։
«Ես հիասթափված եմ Անկարայի քվեարկությունից»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Գեյթսը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստի ավարտին: Պենտագոնի ղեկավարը միաժամանակ նշել է, որ այդ քայլը չի ազդի ռազմական ոլորտում թուրք-ամերիկյան համագործակցության վրա, քանի որ «Թուրքիան շարունակում է առանցքային դերակատարում ունենալ ՆԱՏՕ-ում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել