Երեկ ԳԹԿ-ում «Առավոտը» պատահաբար հանդիպեց թեստերի հեղինակներից մեկին՝ Փառանձեմ Մեյթիխանյանին, ում անունն այսօր ամենաշատն է շրջանառվում դիմորդների ու մասնագետների շրջանում: Տիկին Մեյթիխանյանն ասաց, որ ինքը ուժեղ կին է, նորմալ է վերաբերվում բոլոր քննադատություններին, ու պատրաստ է առաջիկայում պատասխանել «Առավոտի» հարցերին, երբ արդեն ծանոթացած կլինի իր մասին բոլոր հրապարակումներին: Նա հայտնեց նաեւ, որ երկուշաբթի օրը ԳԹԿ-ում հանդիպում է նախատեսված հայերենի մասնագետների, ԶԼՄ-ների եւ թեստերի հետ կապված մտահոգություններ ունեցողների հետ, որին ինքը նույնպես ներկա կլինի: