Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն՝ ութ դրական պատասխան

Հունիս 12,2010 00:00

Մայիսի 14-ին տեղեկացրել ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, հուլիսի 3-5-ը Ծաղկաձորում անցկացվելու է «Արեւմտահայերենի ուսուցման արդի վիճակը Սփյուռքում» գիտաժողովը, որի նպատակն է բացահայտել Սփյուռքում արեւմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրները, քննարկումների եւ վերլուծությունների միջոցով գտնել դրանց լուծման ուղիները, մշակել նպաստող ծրագրեր եւ քննարկել արեւմտահայերենի միասնական դասագրքի ստեղծման հնարավորությունները:
Նախարարության հայրենադարձության եւ հետազոտությունների վարչությունից տեղեկացանք, որ այս պահի դրությամբ հայտնի է, որ համաժողովին մասնակցելու են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լիբանանի, Սիրիայի, Հունաստանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Արգենտինայի հայկական կառույցների ներկայացուցիչները:
Քննարկման հիմնական թեմաներն են. արեւմտահայերենի ուսուցման արդի վիճակը Սփյուռքում (ըստ տարածաշրջանների եւ հաստատությունների), արեւմտահայերենի ուղղագրության ուսուցման հետ կապված բարդությունները, բազմաձեւությունը եւ դրանց կանոնակարգման խնդիրը, արեւմտահայերենի ուսուցման ծրագրերը, դրանց վերանայման անհրաժեշտությունը, արեւմտահայերենի դասագրքերի, միասնական ուսումնական ձեռնարկի ստեղծման խնդիրը, Սփյուռքի դպրոցներում մայրենիի ուսուցման բարելավման հարցերը եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել