Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՒՀԻՆ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Հունիս 12,2010 00:00

\"\"Թուրքիայի Անթալիայի Քեմեր հանգստավայրում կազմակերպվող «Միսս Քեմեր» գեղեցկության մրցույթին նաեւ հայուհի է մասնակցելու, ով արդեն համարվում է հաղթելու ամենամեծ շանսեր ունեցողներից մեկը:

News.am-ը, վկայակոչելով Անթալիայի տեղական լրատվամիջոցները, նշում է, որ Club Kemer Aura-ում ամենամյա մրցույթին մասնակցելու են 28 երկրների գեղեցկուհիներ: Հայաստանից մրցույթին հրավիրվել է Մարինա Ավետյանը, ով արդեն համարվում է մրցույթում հաղթող թեկնածուներից մեկը: Ակումբային գեղեցկության մրցույթին մասնակցող գեղեցկուհիները հունիսի 20-ին կժամանեն Rixos Sungate հյուրանոց եւ հուլիսի 2-ին կմասնակցեն մրցույթին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել