Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ ՉԷ ԱՂԱՎԱՂԵԼ ՓԱՍՏԵՐԸ

Հունիս 12,2010 00:00

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Լեզվի մասին» օրենքի քննարկումների ժամանակ անդրադառնալով հանրակրթության որակին՝ հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են եղել այդ համակարգի համար, իրենց գործունեության մեջ թերացել են: Այս մեղադրանքը կարծես իր վրա է վերցրել ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը եւ առաջարկել է, որ ՕԵԿ-ը հիշի, որ ինքը նույնպես կրթության նախարար է ունեցել: «Առավոտը» հետաքրքրվեց՝ կիսո՞ւմ է տիկին Բիշարյանը պարոն Եսայանի այս գնահատականը: Ի պատասխան՝ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց. «Նախ, որ հանրակրթության որակը պետք է էապես բարելավել, դա փաստ է, որ ընդունում են բոլորը, եւ ես վստահ եմ, որ շատ գործ ունենք անելու այս բնագավառում: Երկրորդ, իմ ելույթն ամենեւին էլ ուղղված չի եղել ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչներին, որոնց երկու նախկին նախարարներն էլ՝ թե Լեւոն Մկրտչյանը եւ թե Սպարտակ Սեյրանյանը իմ լավ ընկերներն են եղել, ու որոնց հետ լավ համագործակցել ենք: Բայց սա չի նշանակում, որ ՀՅԴ նախկին պաշտոնյան պետք է աղավաղի փաստերը: Նրանց ներկայացուցիչները կրթության ոլորտը ղեկավարել են ավելի քան 7 տարի, իսկ նրա հիշատակած Սերգո Երիցյանը՝ ընդամենը մոտ 3 տարի, որն, ի դեպ, վաղուց արդեն ՕԵԿ-ի հետ կապ չունի, այնպես, ինչպես ՕԵԿ-ը՝ օպտիմալացման հետ, որի մասին արդեն իսկ շատ ենք խոսել: Իսկ ձեռքբերումներ եւ թերացումներ միշտ էլ եղել են ու կան բոլորի օրոք, եւ կարիք չկա Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել