Լրահոս
Օրվա լրահոսը

Նստացույցը «չեն արտոնել»

Հունիս 12,2010 00:00

Երեկ Երեւանի քաղաքապետարանը մերժել է ի գիտություն ընդունել «Քաղբանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի» համակարգող Կարապետ Ռուբինյանի՝ հունիսի 18-ին, ժամը 20-22-ը, Ազատության հրապարակում զանգվածային նստացույց անցկացնելու մասին իրազեկումը։ «Առավոտի» հետ զրույցում Ռուբինյանը, որը մասնակցել է իրազեկման քննարկմանը,  ասաց, թե նստացույցն արգելվել է այն պատճառաբանությամբ, որ հունիսի 13-ից սկսած՝  ամբողջ ամռան ընթացքում Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակում այլ՝ մշակութային միջոցառումներ է անցկացնելու: Քաղաքապետարանը, հակառակ օրենքով սահմանված կարգին, Կոմիտեի նախաձեռնած նստացույցն անցկացնելու համար ո՛չ այլ ժամ եւ ո՛չ էլ այլ վայր չի առաջարկել, ավելին՝ քննարկել ու մերժել է Կոմիտեի կողմից արված՝ այլ ակցիան այլ ժամի անցկացնելու առաջարկը: Կ. Ռուբինյանը նկատեց, թե իշխանություններն ամեն ինչի պատրաստ են՝ Ազատության հրապարակում շինարարություն սկսել, այնտեղ ատրակցիոններ տեղադրել, միջոցառումներ անցկացնել, նաեւ այլ քայլերի դիմել՝ միայն թե ընդդիմությունը հրապարակում որեւէ ակցիա անցկացնելու հնարավորություն չունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել