Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉՆ Է ԳՐԳՌՈՒՄ ԿՆՈՋԸ

Հունիս 11,2010 00:00

Հայ գիտնականների հետազոտությունները բացահայտել են, որ հայ կանանց վրա ազդող ամենաուժեղ աֆրոդիզիակը սպիտակ «Նիվան» է: Այն ոչ միայն սեքսուալ ցանկություն է առաջացնում հայ կանանց մոտ, այլ նաեւ ստիպում է համակրել սպիտակ «Նիվայի» ղեկին գտնվող մարդուն: Բացահայտումը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն գիտական աշխարհում, այլ նաեւ երջանիկ սպիտակ «Նիվայի» սեփականատեր հայերի մոտ, ովքեր խոսք են տալիս երբեք չվաճառել հրաշք ավտոմեքենան: Եվ իսկապես, համաձայն հարցումների, սպիտակ «Նիվայով» տղաները ավելի հաճախ են ունենում սեռական կապեր, քան մետալիկ BMW վարողները։ Ցուցանիշները կրկնապատկվում են, եթե սպիտակ «Նիվայի» տերն ապակուն փակցնում է իր անունն ու բջջայինի համարը։

«Փորձերի համար մենք Տանզանիայից բերել էինք իգական սեռի 20 կապիկ, սակայն արդյունքները ճշգրիտ չէին: Մենք դա արագ հասկացանք եւ սկսեցինք փորձեր անել հայաբնակ կապիկների վրա եւ հետազոտությունը առաջ գնաց: Երբ արդեն հասկացանք, որ փորձերը ապահով են, սկսեցինք կանանց ներգրավել: Ապշել էինք արդյունքների վրա: 10-ից 9 հայ կնոջը սպիտակ «Նիվան» աննկարագրելի գրգռում է»,- պատմում է պրոֆեսոր Նիկոլ Սահակյանը: Պետք է նշել, որ յուրահատուկ ազդեցություն ունի կանանց վրա միայն սպիտակ գույնի «Նիվան», ուստի կանաչ, դեղին եւ նույնիսկ կարմիր գույնի «Նիվաների» սեփականատերերը հարվածում են սեփական գլխներին, քանի որ, ՀՀ կառավարության որոշմամբ, արգելվել է ներկել ոչ էրոտիկ գույնի «Նիվաները»:

Ստորեւ բերված աղուսակ Ա-ում կարելի է տեսնել, թե որքան է հայ կնոջը գրգռում սպիտակ «Նիվան»՝ համեմատած այլ ավանդական գրգռիչ համարվող գործոնների հետ: Համեմատության համար հարցվել է 2500 հայ կին եւ աղյուսակում առանձնացվել են, սպիտակ «Նիվայից» զատ, ամենասեքսուալ համարվող գործոնները:

Աղյուսակ Ա
Գրգռիչ գործոն                                                  Գրգռման գործակիցը

 Սպիտակ «Նիվա»                                                 87

8 նիշանոց հաշիվ բանկում                                  71

Հարգանք ու պատիվ բակում                                69

Տպավորիչ չափսերի սեռական օրգաններ           65

Լավ խորոված սարքելու հմտություն                 59

Մազոտ դոշ                                                           42

Շատ հաստ ոսկյա զարդեր                                    41

Գիտական աստիճան –                                           6

Աղյուսակ Բ-ն համեմատում է ս պիտակ «Նիվայի» գրգռիչ գործակիցը այլ մակնիշի ավտոմեքենաների հետ:

Աղյուսակ Բ

Ավտոմեքենայի մակնիշը                                Գրգռման գործակիցը

Սպիտակ «Նիվա»                                               87

Դեղին «Լամբորջինի»                                         78

Կարմիր «Ֆերարի»                                             72

Սեւ «Ռոլս Ռոյս ֆանտոմ»                                  65

Սպիտակ «Բենթլի»                                             63

«Կոֆե ս մոլոկոմ 06» –                                       24

Սպիտակ «Նիվայի» գները Երեւանի ավտոշուկայում մեկ գիշերվա մեջ թանկացան ավելի քան 8 անգամ. եւ այժմ միջին «տյունինգապատ» «Նիվան» արդեն արժե $150 000, սակայն շուկայագետները կանխատեսում են թանկացումներ արդեն մոտ ապագայում: Ռուսական «ՎԱԶ» գործարանն արդեն ստացել է առաջարկներ՝ ամենահայտնի մեքենաշինական կոնցեռններից: Մասնավորապես՝ «Մերսեդես Բենց» կոնցեռնի տնօրինությունը հայտնել է. «Մենք պետք է ադապտացվենք շուկայի փոփոխվող պահանջներին: Եթե «ՎԱԶ»-ը չհամաձայնի վաճառել սպիտակ «Նիվայի» արտադրման իրավունքները, մենք ստիպված կլինենք ստեղծել մեր սեփական սպիտակ, քառակուսի, տհաճ մեքենան, եւ խոսքը BRABUS-ի մասին չէ: Մենք լուրջ ուրիշ ելք չենք տեսնում»: Իսկ հանրահայտ Forbes-ի ամենապահանջված մասնագետների ցուցակը արդեն գլխավորել է Իվան Կիպյատկովը, ով 70-ականներին եղել է «Նիվայի» գլխավոր դիզայները: Նրա խոսքերով, իրեն չափազանց ոգեշնչել էր Մինսկում տեսած թերթերի կրպակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել