Լոս Անջելեսում կայացած MTV Movie Awards-ի արարողության ամենագրավիչ դրվագը դարձել է Ջենիֆեր Լոպեսի եւ Թոմ Կրուզի ելույթը:
Դերասանը բեմում հանդես է եկել Հոլիվուդի պրոդյուսեր Լեն Գրոսմանի կերպարով, որն արդեն մարմնավորել էր «Մերձարեւադարձային ամպրոպ» ֆիլմում: Նրա եւ Ջենիֆեր Լոպեսի պարը, որ ավելի խաղի էր նմանվում, գերել է հանդիսատեսներին, ովքեր երկու աստղերի ելույթը խլացրել են իրենց ծափահարություններով:
Բեմական համարի ժամանակ Ջենիֆեր Լոպեսը այնքան է մտել դերի մեջ, որ նախատեսվածից ավելի ուժեղ է հարվածել Թոմ Կրուզի հետույքին՝ այդպիսով արտահայտելով դերասանների զայրույթն ու դժգոհությունը պրոդյուսերներից: