Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր սկանդալ՝ ադրբեջանցու մասնակցությամբ

Հունիս 11,2010 00:00

«REGNUM» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ սիրողական բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեն որակազրկել է ադրբեջանցի 51 կգ քաշային բռնցքամարտիկ Մահոմեդ Աբդուլհամիդովին: Պատճառն այն է, որ Աբդուլհամիդովը խախտել է Բռնցքամարտի միջազգային միության (ԱԻԲԱ) կանոնը, որի համաձայն՝ մարզիկը քաղաքացիությունը փոխելու իրավունք ունի, սակայն նոր երկրի մարզական դրոշի ներքո հանդես կարող է գալ միայն երեք տարի հետո: Մոսկվայում պարզվել է, որ Աբդուլհամիդովը պետք է դեռ մեկ տարի էլ սպասեր:

Ադրբեջանցի մարզիկները քաղաքացիություն փոխելու հարցում սկսել են հաճախակի հայտնվել սկանդալների կենտրոնում: Օրինակ, վերջերս Սիրողական ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (ՖԻԼԱ) իր հերթին որակազրկել է ազատ ոճի ըմբշամարտի Ադրբեջանի հավաքականի անդամ, 55 կգ քաշային Մահմուդ Մահոմեդովին այն բանի համար, որ նա սահմանված ժամանակից շուտ է սկսել հանդես գալ հարեւան երկրի ազգային հավաքականի կազմում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել