Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հունիսի 12-18-ը մասնակցելու է Իսպանիայի Վիլլաֆրանկա դե լոս Բարոս քաղաքում անցկացվելիք Ռուի Լոպեսի հուշամրցաշարին, որտեղ նրա մրցակիցները լինելու են Մալախովը (Ռուսաստան), Կարուանան (Իտալիա), Չեպարինովը (Բուլղարիա), Սալգադոն եւ Կանդելարիոն (երկուսն էլ՝ Իսպանիա), Կրամլինգը (Շվեդիա), Կորին (Պերու):
Մումբայում (Հնդկաստան) ընթացող շախմատի միջազգային բաց մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը տասը հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում: Նա առաջատարին՝ ռուսաստանցի Դմիտրի Կոկարեւին զիջում է մեկ միավորով: