Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՐԳԵՐԻՑ ԷԼ ՀԻՆ ՏՐԵԽ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

Հունիս 11,2010 00:00

\"\"Վերջին 5 հազարամյակում կոշիկի նորաձեւությունը փաստորեն չի փոխվել. այս մասին է վկայում իռլանդական համալսարանի հնագետների վերջին հայտնագործությունը։ Ռոն Պանհասիի գլխավորած գիտնականների խումբը գտել է կաշվե տրեխ, որը, ենթադրաբար, 5500 տարվա պատմություն ունի։ Մասնագետների կարծիքով՝ հենց սա է կոշիկի «նախահայրը», որը դեռ 50 տարի առաջ կրում էին Իռլանդիայում։ Կովի կաշվից պատրաստված ու հիանալի պահպանված տրեխը 1000 տարով մեծ է եգիպտական բուրգերից։ Ինչպես հայտնում է tert.am-ը՝ վկայակոչելով MIGnews.com-ը, այն կարված է կաշվի ամբողջական կտորից եւ, հավանաբար, դրա տիրոջ հատուկ պատվերով։ Եվրոպական չափերով 37 համարի կոշիկը գտել են Հայաստանի Վայոց ձորի մարզում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել