Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՈՎԻՆԱՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

Հունիս 11,2010 00:00

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական վարչության աշխատակիցները մաքսանենգության կասկածանքով ձերբակալել են Վրաստանի քաղաքացի Ծովինար Դալլաքյանին: Ըստ վրացական պաշտոնական կողմի, Ծ.Դալլաքյանը վրաց-հայկական սահմանի «Սադախլո» անցակետով, խուսափելով մաքսային հսկողությունից, երկիր է անցկացրել շուրջ 0,5 կգ ոսկե իրեր: Մաքսանենգության փաստով կատարվում է հետաքննություն՝ Քրեական օրենսգրքի 214-հոդվածով. «Մաքսային կանոնների խախտում» հոդվածը նախատեսում է մինչեւ 5 տարով ազատազրկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել