Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԺԵՑ

Հունիս 11,2010 00:00

Հունիսի 5-ին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում անցկացվեց ՀԴՄ կտրոններով մայիսյան վիճակահանությունը: Այս անգամ չգործեց «Շահում եք դուք, շահում է պետությունը» կարգախոսը, քանի որ վիճակահան սարքերը խափանվեցին ուղիղ եթերում: «Խաղավար» Հրանտ Թոխատյանն էլ վիճակահանության քարերը ստիպված էր հանել իր ձեռքով: Տարօրինակ է, որ ամսվա մեջ մի անգամ անցկացվող վիճակահանությանը պատրաստ չեն անաչառությունը երաշխավորող վիճակահան սարքերը: Եվ սա կրկնվում է արդեն որերորդ անգամ: Հուսանք, որ տուժողները հունիսին կաշխատեն եւ կշահի… գոնե պետությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել