Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկն ԻԱԿ-ի բողոքը բավարարեց

Հունիս 11,2010 00:00

\"\"ՀՀ վճռաբեկ դատարանը ամբողջությամբ բավարարեց ԻԱԿ-ի վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանը բեկանեց ԻԱԿ-ն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործով ՀՀ վարչական դատարանի կայացրած վճիռը, եւ գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության:

Հիշեցնենք, որ ԻԱԿ-ը վարչական դատարանից խնդրել էր ոչ իրավաչափ ճանաչել «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի այն գործողությունները կամ անգործությունը, որով սպառիչ եւ լրիվ պատասխան չի տրվել հայցվող տեղեկատվության վերաբերյալ եւ պարտավորեցնել «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին՝ 5-օրյա ժամկետում տրամադրելու պահանջվող տեղեկատվություն: ՀՀ վարչական դատարանը մերժել էր ԻԱԿ-ի հայցը:

Դատարանը գտել էր, որ ՊՈԱԿ-ը ըստ էության պատասխանել է ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու հարցմանը. 1-ին կետով պահանջվող հարցին տվել է հստակ պատասխան, իսկ 2-րդ եւ 3-րդ կետերով ներկայացված հարցերի պատասխանները պարունակում են առեւտրային գաղտնիք, քանի որ, ճիշտ է, ՊՈԱԿ-ը ոչ առեւտրային կազմակերպություն է, առեւտրային շահ չունի, սակայն առեւտրային շահ ունեն այն կազմակերպությունները, որոնց հետ ՊՈԱԿ-ը կնքել է պայմանագրեր, եւ եթե ԻԱԿ-ին տրամադրեր այդ տեղեկությունը, կստացվեր, որ հրապարակում է տվյալ կազմակերպությունների առեւտրային գաղտնիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել