Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ

Հունիս 11,2010 00:00

Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը (Տ. Նազարյան, Տ. Սահակյան, Կ. Հակոբյան կազմով) հրապարակեց «Էկոլոգիական ակադեմիա» հասարակական կազմակերպության \"\"նախագահ Գրետա Գաբրիելյանի վերաքննիչ բողոքի հիման վրա կայացրած որոշումը:

Ըստ այդ բողոքի, սնանկ է ճանաչվել «Գիտաարտադրական կենտրոն ֆարմակոն» ՍՊԸ-ն, կառավարիչ է նշանակվել Հովհաննես Եղյանը: Վերջինս էլ դիմել է դատարան, պահանջելով արգելանք դնել գիտաարտադրական կենտրոնի հիմնադիր Գրետա Գաբրիելյանին, տնօրեն Ա. Անտոնյանին պատկանող 9 անուն գույքի վրա:

Բողոքաբեր Գ. Գաբրիելյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հայտնել էր, որ նշված 9 գույքից 6-ը «Էկոլոգիական ակադեմիա» հասարակական կազմակերպությանն է պատկանում: Դատարան էին ներկայացվել անգամ այդ գույքի հաշիվ-ապրանքագրերը: Գ. Գաբրիելյանն ասաց նաեւ, որ գիտաարտադրական կենտրոնն ընդամենը 1 «Պենտիում» համակարգիչ ունի:

Վերաքննիչ դատարանը Գ. Գաբրիելյանի եւ Ա. Անտոնյանի վերաքննիչ բողոքը բավարարեց, գործն ուղարկեց Կենտրոնի նույն դատարան՝ նոր քննության համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել