Լրահոս
Օրվա լրահոսը

Համավճարի ներդրումը օգտակար է

Հունիս 11,2010 00:00

Կառավարությունը երեկ հաստատեց Երեւանի մի շարք բուժհաստատություններում առաջիկայում փորձարարական կարգով պետության կողմից երաշխավորված բուժօգնության եւ սպասարկման ծառայությունների դիմաց փոխհատուցման համավճարային նոր կարգի կիրառումը: Համավճարի ներդրմամբ հնարավոր կլինի կառավարել բուժհաստատությունների ֆինանսական հոսքերը, բարձրացնել բժշկական ծառայությունների որակը եւ օրինական դաշտ բերել ոչ պաշտոնական վճարումների ծավալը: Այն նաեւ կնպաստի բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը: «Նախատեսվում է համավճարից ստացված գումարների մոտ 60%-ն ուղղել աշխատավարձերի ֆոնդի համալրմանը»,- երեկ այս մասին կառավարությունում ասաց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել