Լրահոս
Օրվա լրահոսը

Անթալիան բոյկոտել է

Հունիս 11,2010 00:00

«Ես վախենում եմ մեր հայրենակիցների անվտանգության համար, որովհետեւ վերջին շրջանում Թուրքիայում հայերի մասին բավական շատ են խոսում: Որքան էլ խոսվի, որ զբոսաշրջային փաթեթներն ապահովում են նրանց անվտանգությունը, միեւնույն է, մեր հայրենակիցները կարող են դժվարություններ ունենալ, ասենք՝ հենց թուրքական հյուրանոցներում»,- երեկ նման մտահոգություն է հայտնել First Travel զբոսաշրջության գործակալության տնօրեն Կարեն Անդրեսյանը։ Նա որոշել է այս տարի Անթալիայում հանգստանալու ուղեգրեր չվաճառել: Կ. Անդրեսյանն իր որոշումը պայմանավորել է հայ-թուրքական վերջին զարգացումներով։ «Կոչ եմ անում բոլորին բոյկոտել Անթալիան։ Ինչո՞ւ չպետք է մի զբոսաշրջության գործակալություն աներ այս՝ ճիշտ կամ ոչ այնքան ճիշտ քայլը։ Թող այդ մեկը ես լինեմ»,- ասել է պարոն Անդրեսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել