Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

8 ԱՄՍՎԱ ՊԱՇԱՐ ՈՒՆԵՆՔ

Հունիս 11,2010 00:00

Ինչպես տեղեկանում ենք news.am կայքէջից՝ միջազգային ռեզերվների բավարար քանակությամբ աշխարհի 67 երկրների շարքում Հայաստանը՝ 22-րդ, իսկ ԱՊՀ երկրների շարքում՝ 2-րդն է։ ՀՀ ոսկու եւ արժույթի պաշարները, ներմուծումը ծածկելու համար, կբավականացնեն ութ ամիս։ Առաջին երեք ամիսներին առաջատարներ էին Չինաստանը, Թայվանը եւ Ճապոնիան։ Չինաստանը, օրինակ, իր պահուստներով կարող է ծածկել ներմուծման ավելի քան երկամյա ծավալները։ ԱՊՀ երկրների շարքում ամենամեծ պահուստներն ունի ՌԴ-ն: Նրա պահուստները բավական են 1,4 տարվա համար։ Ղազախստանը 25-րդ, Ուկրաինան՝ 37-րդ տեղում են։ Ցուցակը եզրափակում են Իսպանիան, Հունաստանը եւ Իռլանդիան։ Նրանց պահուստները կբավականացնեն հաշված շաբաթներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել