Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈՂԸ ՉՀԵՐԻՔԵ՞Ց

Հունիս 11,2010 00:00

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի վերակառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով կառավարության երեկվա որոշմամբ նախատեսված գումարին ավելացավ եւս 90 միլիոն դրամ: Երեկ կայացած նիստում կառավարությունը նաեւ հավանության արժանացրեց ՀՀ-ի եւ Իսպանիայի միջեւ օդային տրանսպորտի մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Գործադիրը լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ըստ որի՝ պետական մարմինների փաստաթղթաշրջանառության ընթացքում պետք է ապահովել միասնական՝ unicod տառատեսակի կիրառումը: Վարչապետի տեղեկացմամբ, միայն այս տառատեսակն է սերտիֆիկացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում եւ համապատասխանեցվել ՀՀ-ում կիրառվող ստանդարտներին. «Այս խնդիրը բարձրացրել են ՏՏ ոլորտի մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, ինչպես նաեւ հասարակական կազմակերպություններ, որովհետեւ որոշ կայքէջեր անընթեռնելի են դառնում: Բոլոր պետական կառույցները պարտավոր են օգտագործել այդ ստանդարտները»:

Երեկ կառավարությունը չընդունեց ՀՅԴ մի խումբ պատգամավորների՝ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Չհաստատվեց նաեւ ՀՅԴ առաջարկած օրենսդրական մեկ այլ նախագիծ՝ «Գովազդի», «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել