Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԵՌ ԿԱՐՈ՞Ղ Է

Հունիս 11,2010 00:00

«Ժողովուրդը դեռ կարող է իր պահանջով երկրում փոփոխության հասնել»,- երեկ պատասխանելով հարցին՝ ՀԱԿ-ի «սահմանադրական» միջոցները դեռ չե՞ն սպառվել, ասել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «Մենք գնում ենք օրինական ճանապարհով, մենք փորձում ենք սահմանադրական մեր բոլոր հնարավորությունները կիրառել, եւ միայն այդ հնարավորությունները սպառելուց հետո կփորձենք մեր ռազմավարությունը մի փոքր փոխել։ Ես կարող եմ ասել նաեւ՝ այո, կա նաեւ այլ ռազմավարություն, որը դեռ հրապարակման կարիք չի զգում»,- ասել է տիկին Սարգսյանը։ Նա նաեւ հերքել է լուրերը, թե ՀԱԿ-ին անդամակցող ՀՀՇ-ն առաջիկա ընտրություններին կարող է մասնակցել միայնակ. «Ես դա անհիմն լուրեր եմ համարում»: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ում լիդերափոխության անհրաժեշտությանը՝ ՍԴՀԿ ատենապետն ասել է, թե՝ «իշխանությունները հասկանում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին այլընտրանք չկա եւ փորձում են չեզոքացնել նրա ազդեցությունը, ինչը չի հաջողվի»։ ՀԱԿ-ի արտահերթ ընտրությունների, ընդ որում նախ՝ նախագահական, ակնկալիքները դեռ ուժի մեջ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել