Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի գավաթ 2010

Հունիս 10,2010 00:00

Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին «Առավոտը» ընթերցողներին
կներկայացնի ոչ միայն ազգային հավաքականների միջեւ կայացած
հանդիպումների արդյունքները, այլեւ՝ հետաքրքիր իրադարձություններ,
որոնք կկատարվեն ֆուտբոլային խաղադաշտերից դուրս:

\"\"

 

Եթե հաղթեն, յուրաքանչյուրին՝ $500 հազար
Այսպիսի պարգեւատրում է նախատեսված աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար, եթե թիմը ՀԱՀ-ում նույնպես նվաճի աշխարհի գավաթը: Պարգեւավճարն անհամեմատ մեծ է, քան գնդակի կախարդներին խոստացվել էր 2002 եւ 2006 թվականների աշխարհի առաջնությունների ժամանակ: 2002 թվականին չեմպիոնի կոչումը նվաճած յուրաքանչյուր ֆուտբոլիստ հարստացել էր $250 հազարով, իսկ դրանից չորս տարի հետո ամեն մեկը պետք է ստանար $300 հազարական:
Բրազիլիայի ազգային հավաքականը տասը պաշտոնական հովանավոր ունի, որը այս առաջնության ռեկորդ է: Դրա համար էլ երկիրը կարող է առատաձեռն վարձատրել ապագա չեմպիոններին:

Չեմպիոնին հորդորում են զսպել ախորժակը
Եթե Բրազիլիան իր ֆոտբոլիստներին պատրաստ է հսկայական գումարներ վճարել, Իտալիայում հակառակ երեւույթն է կատարվում: Սենատոր Ռոբերտո Կալդերոլին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային հորդորել է կրճատել ֆուտբոլիստներին խոստացված պարգեւավճարները, որ նրանք կարող են ստանալ աշխարհի առաջնությունում հաղթելու դեպքում: Քաղաքական գործչի խոսքերով, երկրի ֆուտբոլային իշխանությունները եւ իրենք՝ ֆուտբոլիստները, պարտավոր են հաշվի առնել աշխարհը համակած տնտեսական ճգնաժամը եւ զսպեն ախորժակները:
Հասկանալի է, Իտալիայի ընտրանու անդամների արձագանքն այս հայտարարությանը իրեն երկար սպասել չի տվել: «Յուվենթուսի» եւ ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատասխանել է, թե համաձայն է հրաժարվել բոնուսի մի մասից, եթե իրեն բացատրեն, թե ո՞ւր են գնալու եւ ինչի՞ վրա են ծախսվելու խնայված փողերը: Հիշեցնենք, որ Իտալիան աշխարհի գործող չեմպիոնն է:

Արգենտինացի խուլիգաններին արտաքսել են ՀԱՀ-ից
Աշխարհի առաջնության մեկնարկից մի քանի օր առաջ Իոհաննեսբուրգի օդանավակայանում ձերբակալվել են արգենտինացի ֆուտբոլային 10 խուլիգաններ եւ տեղում արտաքսվել երկրից: Այդ առիթով ՀԱՀ-ի ոստիկանության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այդ ֆուտբոլասերները մրցակից հավաքականների երկրպագուների համար հասարակական կարգի խախտումներ, բռնություններ եւ այլ սադրանքներ են պլանավորած եղել: Տեղեկացվել է նաեւ, որ ձերբակալված, հետո արտաքսված արգենտինացիներից մեկն իր երկրում մեղադրվում է սպանության մեջ, սակայն ազատ է արձակվել գրավի դիմաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել