Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, Մոսկվայի թատերական բարձրագույն՝ «Բյուրեղապակյա Տուրանդոտ» մրցանակը շնորհվել է 74-ամյա Արմեն Ջիգարխանյանին՝ «Թատրոնին անմնացորդ ծառայելու, պատվի եւ արժանապատվության համար» ամենապատվավոր անվանակարգում: Նախկինում այս մրցանակով պարգեւատրվել են Եվգենի Եվստիգնեեւը, Վլադիմիր Էտուշը, Միխայիլ Ուլյանովը, Օլեգ Տաբակովը եւ այլք: