Լրահոս
Օրվա լրահոսը

«Foxconn»-ն ինքնասպաններին փոխհատուցում չի տա

Հունիս 10,2010 00:00

Թայվանի «Foxconn» ընկերությունը, որը Չինաստանում սեփական գործարան ունի, որի 10 աշխատողներն այս տարի ինքնասպանություն են գործել, հայտարարել է, թե ինքնասպանների ընտանիքներին այլեւս փոխհատուցումներ չի վճարելու՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա պարտադրում է օրենքը: BBC-ի մատուցմամբ, մինչեւ վերջերս էլեկտրոնիկա արտադրող այս ընկերությունը իր ինքնասպան եղած աշխատակիցների ընտանիքներին փոխհատուցում էր վճարում 10 տարի շարունակ, աշխատողի աշխատավարձի չափով: Ընկերությունը հայտարարել է, թե իր նոր քաղաքականությունը միտված է նոր ինքնասպանությունները կանխելուն, քանի որ հայտնի է դարձել, որ ինքնասպան եղածներից մեկը մինչեւ ինքն իր վրա ձեռք բարձրացնելը, ընտանիքի անդամներին մխիթարել է, թե իր ինքնասպանությունից հետո նրանք մեծ գումար կստանան: Նախկինում ինքնասպանություն գործածների ընտանիքները ընկերությունից ավելի քան $14 հազարի չափով փոխհատուցում էին ստանում: Չինաստանի հետաքննիչները պարզել են, որ ինքնասպանության որեւէ դեպք կապված չի եղել ընկերությունում աշխատանքային պայմանների հետ:
Հավելենք, որ «Foxconn» գործարանի գլխավոր ձեռնարկությունը հավաքում է iPone-ներ եւ iPod նվարգակիչներ, այստեղ աշխատում է շուրջ 400 հազար մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել