Լրահոս
Օրվա լրահոսը

Պակիստանում ՆԱՏՕ-ն մարդկային կորուստներ է կրել

Հունիս 10,2010 00:00

Պակիստանի մայրաքաղաքից ոչ հեռու, ՆԱՏՕ-ի ավտոշարասյան վրա զինված հարձակման արդյունքում առնվազն յոթ մարդ է զոհվել, մի քանի մեքենա հրկիզվել է: BBC-ի մատուցմամբ, հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան, Իսլամաբադից մոտ 10 կմ հեռավորության վրա, երբ ՆԱՏՕ-ի ավտոշարասյունը հակաթալիբյան դաշինքի զորքերին բեռներ հասցնելու նպատակով Պակիստանից ուղեւորվել է դեպի Աֆղանստան: Այս միջադեպը լրջորեն անհանգստացրել է Պակիստանի իշխանություններին, քանի որ մինչ այդ՝ գրոհայինները սովորաբար խուսափել էին մայրաքաղաքին այդքան մոտենալ: Իսլամաբադի ոստիկանության գլխավոր տեսուչ Կալիմ Իմանի տեղեկություններով, հարձակումն իրականացրած գրոհայինները 12-ն են եղել, ու հիմա իշխանությունները նրանց որոնում են: Ականատեսների փոխանցմամբ, գրոհայինները կրակ են բացել կայանված բեռնատարների ուղղությամբ՝ հրկիզելով մի քանի տասնյակ մեքենա: Բացի յոթ զոհերից, ոստիկանության տվյալներով, կա նաեւ ամենաքիչը չորս վիրավոր: Աֆղանստանում միջազգային կոալիցիայի ուժերին բեռներ հասցնելու գործում ներգրավված է 130 հազար զինվորական: Նրանք բեռները Պակիստանից Աֆղանստան են հասցնում ծովով՝ Կարաչի նավահանգստից, որից հետո բեռներն արդեն ցամաքով հասցվում են նշանակման վայր: Փորձագետների կանխատեսմամբ, այս հարձակումից հետո ՆԱՏՕ-ն, ըստ ամենայնի, փորձելու է ակտիվացնել բեռներն Աֆղանստան հասցնելու այլընտրանքային ճանապարհների որոնումները, օրինակ՝ Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել