Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՐՈՂԻ ԾՈՑԸ» ԵՐԵՍՈՒՆ ՈՒ ՈՒԹ ՏՁԵՎ ՀԱՅՐԵՆՆԵՐ»

Հունիս 10,2010 00:00

Երեկ Սիրահարների այգու սրճարանում տեղի ունեցավ Կարեն Ղարսլյանի «Գրողի ծոցը» երեսուն ու ութ տձեւ հայրեններ» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Ինքնագիր» գրական ակումբը՝ «Ինքնագիր» մատենաշարով:
2003թ. լույս տեսած «x կադր /վայրկյան» գրքի համար Կ. Ղարսլյանին Հանրային հեռուստատեսությունը ճանաչել է տարվա սկանդալային գրող: 2004թ. իր «Password» վեպի համար նա արժանացել է ՆՓԱԿ-ի կազմակերպած երիտասարդ արվեստագետների մրցույթի գլխավոր մրցանակին: «Իմ պոեզիայի առաջին ժողովածուն կներխուժի երեւանյան գրախանութներ շնորհանդեսից հետո, իսկ ավելի ուշ հասանելի կլինի նաեւ Լոս Անջելեսում եւ առցանց վաճառքի համար… Ժողովածուն ընդգրկում է 2001-2010թթ. գրված երեսուն ու ութ տձեւ հայրեններ: Բաղկացած է 3 մասից՝ Տձեւ հայրեններ, Աժդահա հայրեններ եւ Բոնուս հայրեն: Դրանցում ընդգրկված բոլոր հայրեններն էլ տձեւ են, քանի որ բոլորն էլ ծռել են հայրենի կառուցվածքային ոսկե վանդակի ճաղերը, փախել ու հանգրվանել «Գրողի ծոցում»… «Գրողի ծոցը» ժողովածուն առաջին անգամ ներկայացնում է ի սկզբանե անգլերեն գրված որոշ հայրենների հայերեն թարգմանությունները՝ իմ իսկ կատարմամբ…»,- ասում է հեղինակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել