Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐԾԻՔՍ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԵՄ»

Հունիս 10,2010 00:00

Արձագանքելով «Առավոտի» այն լուրին, թե իբր ընդունող հանձնաժողովի հետ իր մտերմության շնորհիվ նրա ուսանողները բարձր գնահատականներ են ստանում, ԵՊՀ դասախոս Մարիամ Կիրակոսյանը «Առավոտին» ասաց. «Ինձ թվում է, այն ծնողները, որոնք ձեզ հայտնել են այդ լուրը, չափից դուրս բարյացակամ են տրամադրված իմ նկատմամբ: Բոլոր դեպքերում՝ շնորհակալություն գովազդի համար: Իսկ հայոց լեզվի եւ գրականության այս տարվա թեստերի, ինչպես նաեւ՝ քննությունների մասին ես արդեն կարծիք հայտնել եմ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հունիսի 8-ի համարում՝ «Որովհետեւ նենգ են» հոդվածում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել