Լրահոս
Օրվա լրահոսը

409 ԲԱՑԱԿԱ ԵՎ 1171 «ԿՏՐՎԱԾ»՝ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ

Հունիս 10,2010 00:00

ԳԹԿ-ից երեկ տեղեկացրին, որ կենսաբանություն առարկայից հայտ ներկայացրած աշակերտները 1763-ն են, բացակաները՝ 72-ը: Ընդհանուր պատմությունից հայտ է ներկայացրել 512 հոգի, բացակայել՝ 31-ը, աշխարհագրությունից՝ 329-ը, բացակայել՝ 15-ը: Հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննության մասնակցելու հայտ ներկայացրածների թիվը 11163 է, բացակաները՝ 409:
Կենսաբանությունից միջին միավորը 10,8 է, 17.5-20 միավոր հավաքողների թիվը՝ 81(4,79%), ընդհանուր պատմության միջին միավորը 12,9 է, 64 երեխա (13,31%) հավաքել է 17,5-20 միավոր, աշխարհագրության պարագայում թվերն այսպիսին են. միջին միավոր՝ 11,5, 17,5- 20 միավոր ստացածներ՝ 22 դիմորդ (7,01%): Հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի միասնական քննության միջին միավորն է 10,98-ը, 364՝ 17, 5-20 միավոր հավաքած կա, որը դիմորդների 3,38%-ն է: Դրական միավորի շեմը կենսաբանությունից չի հաղթահարել 23,65%-ը, ընդհանուր պատմությունից՝ 7,48%-ը, աշխարհագրությունից՝ 15,61%-ը, իսկ հայոց լեզու եւ գրականություն առարկայից՝ 10,89
%-ը կամ 1171 դիմորդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել