Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԻՐՈՂ ԱՂՄՈՒԿԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ

Հունիս 10,2010 00:00

Այն բանից հետո, երբ մայիսի 20-ին, REN-TV հեռուստաընկերության եթերով հեռարձակվել էր ՌԴ Պետդումայում տեղի ունեցող քննարկումներին սակավաթիվ պատգամավորների մասնակցության մասին մի ռեպորտաժ, որում ցուցադրվել էին պատգամավորների կողմից նիստից բացակայող իրենց գործընկերների փոխարեն քվեարկության կոճակը սեղմելու դրվագներ, ռուս պատգամավորները սկսել են ավելի ակտիվ մասնակցել Պետդումայի լիագումար նիստերին եւ քվեարկություններին: Հիմա էլ պատգամավորները դժգոհում են նիստի մասնակիցների անսովոր մեծ քանակությունից: Նրանք հայտարարում են, թե պատգամավորները նիստերի դահլիճում այնքան բարձր են աղմկում, որ աշխատել հնարավոր չէ:
«ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, չորեքշաբթի առավոտյան լիագումար նիստում ՌԴ կոմկուսի խմբակցության պատգամավոր Վիկտոր Իլյուխինը դիմել է նիստը նախագահող Պետդումայի խոսնակ Գրիզլովին՝ խնդրելով լռեցնել դահլիճին, որովհետեւ պատգամավորները ոչ միայն չեն լսում ամբիոնից ելույթ ունեցողներին, այլեւ սեփական հարցերն են քննարկում: Գրիզլովն իր հերթին նիստերի դահլիճում «բարձրացած աղմուկը» համարել է մեծ թվով պատգամավորների ներկայության նշան. «Հարգելի գործընկերներ, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ պատգամավորների ներկայության մակարդակը էապես աճել է, ուստի եւ աղմուկի ֆոնն է աճել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել