Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ԱՊՐԵԼ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ՝ ՍՈՎՈՐԻՐ ԱՆԳԼԵՐԵՆ

Հունիս 10,2010 00:00

Այն ներգաղթյալները, որոնք Միացյալ Թագավորություն են ժամանելու բրիտանական քաղաքացու ամուսնու կարգավիճակով, արդեն այս տարվա աշնանից պարտավոր են լինելու ապացուցել իրենց՝ անգլերենի բավարար իմացությունը: BBC-ի մատուցմամբ, այդ պահանջները վերաբերելու են Մեծ Բրիտանիայի քաղաքացիների կանանց եւ ամուսիններին, որոնք երկիր են ժամանելու Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից: Լեյբորիստների կառավարությունը ծրագրում էր այդօրինակ միջոցառումները գործնական կիրառության մեջ դնել արդեն 2011թ. հուլիսից, բայց իշխանության եկած պահպանողականների եւ լիբերալ-դեմոկրատների կոալիցիան հայտարարել է, թե դրանք ուժի մեջ են մտնելու արդեն այս տարվա աշնանը: Մինչ այս, ամուսնական վիզայով եւ իրենց ընտանիքներին միանալու նպատակով Միացյալ Թագավորություն ներգաղթողների համար պարտադիր էր միայն այն, որ ամուսինների հարաբերությունները «ֆիկտիվ» չլինեին: Պաշտոնական կանխատեսումներով, այս նոր կանոնների կիրառման արդյունքում ներգաղթյալների թիվը մասնավորապես Հնդկաստանից, Պակիստանից եւ Բանգլադեշից էապես կնվազի, իսկ ընդհանուր առմամբ դա կհանգեցնի ներգաղթի 10%-ով նվազեցմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել