Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺԱԾՆԵՐԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ

Հունիս 10,2010 00:00

Մայիսի 26-ին «Նշա՞ն, թե՞ թակարդ» լուրով տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ծայրին, միջպետական ճանապարհին տեղադրված է արագության սահմանափակման նշան, որը գրեթե տեսանելի չէ վարորդներին, քանի որ կանաչ թփերն այն ծածկում են, նշանի մոտ հաճախ կարելի է տեսնել պետավտոտեսչության կայանած մեքենան ու այս հատվածով երթեւեկող վարորդները հայտնվում են սահմանված արագությունը գերազանցողի, այսինքն՝ տուգանվողի դերում:
Այս լուրին արձագանքել է Թումանյան Միշան: Նա մեզ է ուղարկել մեր նշած վայրում իրեն տուգանելու անդորրագիրը: Միշան ասաց, որ Բաղանիս գյուղի մատույցներում իսկապես շատերն են տուգանվում՝ հենց «քողարկված» նշանի պատճառով: Վարորդները պատրաստ են տուգանք վճարել, եթե խախտել են ճանապարհային երթեւեկության կանոնները, բայց ճանապարհային նշանները պետք է լինեն տեսանելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել