Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ

Հունիս 10,2010 00:00

Երեկ Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն ու հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Շահեն Տոնոյանը հանդիպեցին մարզի լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Որքանով է մարզի դատախազությունը թափանցիկ, ինչպիսի առաջարկություններ կան դատախազության տեղեկատվության մատչելիության առումով, ինչ դժվարություններ ունեն լրատվամիջոցները իրավական թեմաները լուսաբանելիս: Լրագրողներից մեկն ասաց, որ դատախազության գործառույթները տարորոշված չեն եւ այդ առումով առաջարկվեց, որպեսզի եռամսյակը մեկ դատախազը հանդիպի իրենց հետ՝ տալով անհրաժեշտ հարցերի պատասխանը: Հասարակական կազմակերպության մի ներկայացուցիչ էլ առաջարկեց, որպեսզի մարզի դատախազին կից գործի հասարակական խորհուրդ, որը կապահովի համագործակցությունը դատախազության եւ քաղաքացիական հասարակության միջեւ: Հարց բարձրացվեց, թե ինչո՞ւ պետք է դատախազությունից որեւէ ինֆորմացիա ճշտելու համար իրենք դիմեն գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը, այլ ոչ թե մարզի դատախազի տեղեկատվության պատասխանատուին…
«Առավոտի» հարցին, թե լրատվություն ստանալու համար իրենք մարզի դատախազին դիմում են գրավո՞ր, թե՞ բանավոր հարցմամբ, լրատվամիջոցները պատասխանեցին, որ մինչ օրս մարզի դատախազին դիմել են բանավոր եւ տեղում ստացել նրա պաշտոնական պատասխանը: Դատախազ Դ. Սարգսյանն ասաց. «Ես ամեն օր, ամեն ժամ ընդունել եմ լրատվամիջոցներին: Բոլորի առաջ դատախազության դռները բաց են: Չկա որեւէ դեպք, որը լրատվամիջոցին կամ հասարակական կազմակերպություններին հետաքրքրի ու քննության սահմաններում ինֆորմացիա չտրամադրվի»:

Մարզի իրավական խճանկարը կարդացեք «Առավոտի» շաբաթօրյա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել