Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՂԵՐԸ

Հունիս 10,2010 00:00

«Հետազոտությունները ցույց են տվել, որ կեղծվում է հիմնականում հայկական արտադրության դեղորայքը, ինչն էլ հարված է հասցնում հայ արտադրողին»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Դեղարտադրողների եւ ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը: Պատասխանելով հարցին, թե որքանով է որակյալ հայ արտադրողների դեղորայքը, նա վստահեցրել է, որ չի եղել դեպք, երբ հայկական դեղը մարդկանց առողջության վրա վատ ազդեցություն ունենա: Մասնագետը նաեւ հայտնել է, որ մեր երկրում ժամկետանց դեղեր այլեւս չկան, իսկ լինելու դեպքում մեղավորը դեղատան վաճառողն է: Պարոն Զաքարյանի խոսքերով, տեղական արտադրողները շահ չունեն դեղերը կեղծելու, քանի որ նրանց ընտանիքի անդամներն էլ են այդ դեղերը սպառում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել