Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳԻՆ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հունիս 10,2010 00:00

Ուսանողական այգում սրճարանի կառուցման իրավազորության հարցը կարող է լուծվել դատարանում: Այդպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել Facebook-ում ստեղծված «Մենք ենք այս քաղաքի տերը» խումբը: «Արմինֆոյի» փոխանցմամբ, խմբի ադմինիստրատոր Արթուր Ավթանդիլյանը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Երեւանի քաղաքապետարանի դեմ կոլեկտիվ հայց կներկայացվի դատարան.«Հայցին արդեն 20 մարդ է միացել: Այս մարդիկ, այսպես թե այնպես, կապված են այգու «շրջակայքի» հետ. ուսանողներ, Ազգային գրադարանի ընթերցողներ: Բացի այդ, մեզ աջակցել են նաեւ այնպիսի հայտնի անձինք, ինչպես, օրինակ՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը»: Հայաստանի սպառողների ասոցիացիայի տվյալներով, հանուն սրճարանի՝ հատվել է 20 ծառ, ինչի մասին են վկայում լուսանկարները եւ տեսանյութերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել