Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԿԼԻՆԻ

Հունիս 10,2010 00:00

Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ նախագահը օտարալեզու դպրոցների խնդրի վերաբերյալ, նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն ասաց. «Քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց Հայաստանում հիմնելու խնդիրը, եւ Հայաստանի Հանրապետության նախագահը դրան դրական է վերաբերվում: Սա հնարավորություն կտա օժտված շատ երեխաների ոչ թե բռնել օտարության ճանապարհը, այլ Հայաստանում լիարժեք կրթություն ստանալ: Ընդ որում, այդ դպրոցներում հայագիտական առարկաների ուսումնասիրությունը պարտադիր է լինելու: Այդպիսի դպրոցների շնորհիվ սփյուռքահայ երեխաները կարող են Հայաստանում կրթություն ստանալ, ավելի սերտ կապեր հաստատել հայրենիքի հետ: Այդ դպրոցների թիվը սահմանափակվում է օրենքով, իսկ դրանց հիմնադրումը յուրաքանչյուր առանձին դեպքում դառնալու է Հայաստանի Հանրապետության կառավարության քննության առարկա: Կրթության եւ գիտության նախարարությունն էլ պատասխանատվություն է կրելու որակի վերահսկման համար: Ցավում եմ, որ օրենքը քննադատողները հաճախ ուղղակի տեղյակ չեն նախագծի մանրամասներին կամ հարցը միտումնավոր տեղափոխում են ամբողջությամբ այլ ոլորտ եւ իրենց հայտարարություններով խառնաշփոթ ստեղծում խնդրի հանրային ընկալման մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել