Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՏՈՒԼԻՆԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ՌԵՎԱՆՇԻ ԳԱՂԱՓԱՐԸ

Հունիս 10,2010 00:00

«Ես անհանգստանում եմ այն ժողովուրդների ճակատագրի համար, ովքեր գերադասում են ռեւանշի կամ տարածքների վերադարձման գաղափարը»,-«news.am»-ի հետ զրույցում նշել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ հավելելով, թե «դա նշանակում է ժողովրդին փակուղի մտցնել»: Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին հարցին՝ Զատուլինը նկատել է. «Ես չեմ կարող դա բացառել, քանի որ ռեւանշը որոշ դեպքերում ազգային գաղափար է դառնում»:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է երկրի ռազմական դոկտրինը, որը թույլ է տալիս «օկուպացված տարածքների ազատագրումը» ռազմական եղանակով:
ԿՈՆԳՐԵՍՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Է ՄՇԱԿԵԼ
Երեկ Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը՝ Կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, հավանություն է տվել Կոնգրեսի սոցիալական հանձնախմբի պատրաստած «Առողջության պահպանման քաղաքականության» հայեցակարգին: Քաղխորհուրդը որոշում է ընդունել առաջիկայում այն ներկայացնել հանրային քննարկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել