Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՉԿԱՐԴԱՑԻՆ

Հունիս 10,2010 00:00

Երեկ չքննարկվեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ: ԱԺ առաջին նիստին մասնակցում էին էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը եւ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Ավետիս Բերբերյանը, եւ թվաց, թե շուտով կքննարկվի հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրինագիծը՝ երկրորդ ընթերցման ռեժիմով: Սակայն ընդմիջումից հետո ինչ-որ բան փոխվեց, որի արդյունքում սկսվեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների քննարկումը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը մեզ տեղեկացրեց, որ իրենց երեսուն էջանոց առաջարկությունների փաթեթը օրինագծի հեղինակներն ընդհանրապես չէին կարդացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել