ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կմեկնի Կիպրոս՝ մասնակցելու Լիմասոլում գումարվող խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Համաժողովի ընթացքում նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը՝ «Ընդդիմության իրավունքներն ու պարտականությունները ժողովրդավարական խորհրդարանում» թեմայով: