Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանին առնչվող խնդիր չկա

Հունիս 10,2010 00:00

«ԵԽԽՎ նիստի օրակարգը արդեն ձեւավորված է, եւ Հայաստանին առնչվող խնդիր չկա: Իհարկե, կարծում եմ, Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում համազեկուցողները որոշակի անդրադարձ կանեն պարտավորությունների վերջին փաթեթին, որը ներկայացվել էր, եւ ես արդեն տեղյակ եմ, որ մոնիտորինգի հանձնաժողովում մեր պատվիրակության ներկայացուցիչները ունեն համապատասխան տեղեկանք՝ ներկայացնելու, թե ինչ է արվել եւ ինչ է արվելու համազեկուցողների առաջարկություններին ընդառաջ: Կարծում եմ՝ այդ տեղեկանքը բավարարելու է համազեկուցողներին»,- Panorama. am-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին եւ Հայաստանի հարցի քննարկման հավանականությանը: «ԵԽԽՎ նիստերի ժամանակ չնայած Հայաստանին առնչվող որեւէ խնդիր չկա, բայց ինչպես լինում է միշտ, եւ վստահ եմ՝ լինելու է նաեւ այս անգամ, ադրբեջանական պատվիրակության անդամները շատ ակտիվորեն փորձելու են ցանկացած հարցի քննարկման ժամանակ բարձրացնել ԼՂ խնդիրը: Մյուս հարցը, որն առնչվում է ԼՂ խնդրին, դա 2005 թվականին ընդունված 1416 բանաձեւի առաջարկն է՝ Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի վերականգնումը: Ես կարծում եմ, որ այս նստաշրջանի ինտրիգը լինելու է այդ ենթահանձնաժողովի աշխատանքները վերականգնելու Չավուշօղլուի փորձը: Բայց պետք է ասեմ, որ մեր պատվիրակությունն ունի հստակ քայլեր. մեզ համար հստակ դիրքորոշում կա՝ Եվրախորհրդի ձեւաչափում չի կարող աշխատել ԼՂ խնդրին վերաբերող ենթահանձնաժողով»,- ասաց պատգամավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել